Խաչմերուկների անցման կանոնները
Թարմացված է՝ 2026 թ. հոկտեմբեր · ՃԵԿ-ն ուժի մեջ է 2025 թ. հոկտեմբերի 1-ից
Ո՞վ պետք է զիջի խաչմերուկում։ Ստորև ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների X գլխի կետերն են՝ բառացի, խմբավորված ըստ իրավիճակի։
Կարգավորվո՞ղ է խաչմերուկը, թե՞ ոչ
Ամեն ինչ սկսվում է այստեղից. կարգավորվող խաչմերուկում հերթականությունը որոշում են լուսացույցը կամ կարգավորողը, չկարգավորվողում՝ նշաններն ու աջ կողմի կանոնը։
Այն խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է կարգավորողի կամ լուսացույցի ազդանշաններով, համարվում է կարգավորվող:
Այն խաչմերուկը, որտեղ բացակայում է լուսացույցը կամ կարգավորողը, չի աշխատում լուսացույցը, կամ միացված է լուսացույցի դեղին թարթող ազդանշանը, համարվում է չկարգավորվող:
Լուսացույցով խաչմերուկ
Կանաչը չի նշանակում «գնա առանց նայելու»։ Ձախ շրջադարձը, լրացուցիչ սեկցիան և տրամվայը ունեն իրենց կանոնները։
Լուսացույցի կանաչ ազդանշանի դեպքում ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց ուղղությունից ուղիղ և դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցներին: Նույն կանոնով պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները միմյանց հետ:
Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:
Եթե կարգավորողի կամ լուսացույցի ազդանշանները թույլատրում են տրամվայի և ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների միաժամանակյա երթևեկություն, ապա, անկախ շարժման ուղղությունից, երթևեկության առավելություն ունի տրամվայի վարորդը: Սակայն լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում տրամվայի վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից մոտեցող տրանսպորտային միջոցներին:
Վարորդը պետք է ճանապարհը զիջի երթևեկելի մասի հատումը դեռևս չավարտած տրանսպորտային միջոցներին և չխոչընդոտի հետիոտներին ավարտելու խաչմերուկի անցումը, եթե անգամ արդեն միացել է լուսացույցի թույլատրող ազդանշանը:
Գլխավոր և երկրորդական ճանապարհ
Չկարգավորվող խաչմերուկում առավելության նշաններն են որոշում, թե ով է զիջում։
Երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին` անկախ դրանց հետագա երթևեկության ուղղությունից: Այդպիսի խաչմերուկներում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Եթե գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, ապա դրանով ընթացող վարորդներն իրենց գործողություններում միմյանց նկատմամբ ղեկավարվում են հավասարազոր ճանապարհների խաչմերուկի անցման կանոններով: Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն երկրորդական ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները:
Երբ վարորդը չի կարող որոշել ճանապարհի ծածկույթի առկայությունը (օրվա մութ ժամանակ, ցեխ, ձյուն և այլն), և բացակայում են առավելության նշանները, ապա նա պետք է համարի, որ գտնվում է երկրորդական ճանապարհի վրա:
Առնչվող նշաններ

2.1 Գլխավոր ճանապարհ

2.2 Գլխավոր ճանապարհի վերջ

2.4 Զիջեք ճանապարհը

2.5 Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է
Հավասարազոր ճանապարհների խաչմերուկ
Եթե նշաններ չկան, իսկ ճանապարհները հավասարազոր են, գործում է աջ կողմի կանոնը։
Հավասարազոր ճանապարհների խաչմերուկում, բացառությամբ Կանոնների 98.1-ին կետով նախատեսված դեպքերի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդներին: Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է ղեկավարվեն նաև տրամվայների վարորդները: Այդպիսի խաչմերուկում տրամվայը, անկախ երթևեկության ուղղությունից, առավելություն ունի ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների նկատմամբ:
Ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հավասարազոր ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ ընթացող տրանսպորտային միջոցների վարորդներին:
Չկարգավորվող խաչմերուկներում տրամվայի վարորդը, անկախ երթևեկության ուղղությունից, երթևեկության առավելություն ունի հավասարազոր ճանապարհով համընթաց կամ հանդիպակաց ուղղությամբ ընթացող ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ:
Առնչվող նշաններ

1.6 Հավասարազոր ճանապարհների հատում
Շրջանաձև երթևեկություն
4.3 նշանով շրջանաձև խաչմերուկում աջ կողմի կանոնը չի գործում մուտքի ժամանակ։
4.3` «Շրջանաձև երթևեկություն» նշանով կահավորված շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ մուտք գործելիս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այդպիսի խաչմերուկում երթևեկող տրանսպորտային միջոցներին:
Առնչվող նշաններ

4.3 Շրջանաձև երթևեկություն
Միշտ գործող կանոններ
Այս կետերը գործում են ցանկացած խաչմերուկում՝ կարգավորվող թե ոչ։
Խաչմերուկին մոտենալիս վարորդը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի՝ ելնելով տեղի պայմաններից: Մասնավորապես, վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի այնպիսի արագությամբ, որ հնարավորություն ունենա կանգնելու և բաց թողնելու անցման առաջնահերթության իրավունք ունեցող փոխադրամիջոցները:
Աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս խաչմերուկից դուրս գալիս` վարորդը պետք է խոչընդոտ չստեղծի երթևեկելի մասը հատող հետիոտների համար և պետք է ճանապարհը զիջի հեծանվային արահետով երթևեկող հեծանվորդներին:
Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, 1.26 գծանշմամբ նշված խաչմերուկի հատված, երթևեկելի մասերի կամ խաչմերուկի հատվածների հատում, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի:
Աղբյուր՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններ, arlis.am։ Պաշտոնական տեքստն է գերակա։
Կանոնը կարդալը մի բան է, տեսնելը՝ այլ։ Varordakan Tester-ում այս իրավիճակները կան 3D սիմուլյատորում (79 մակարդակ՝ հավասարազոր խաչմերուկներ, գլխավոր ճանապարհ, լուսացույցներ, կարգավորող, տրամվայներ, հատուկ մեքենաներ), 3D տեսադասերում և պաշտոնական հարցաշարի 5-րդ ու 6-րդ թեմաներում՝ բացատրությամբ ամեն հարցի տակ։
Who gives way at an intersection in Armenia
Updated October 2026
The priority rules from chapter X of Armenia’s Traffic Rules (in force since 1 October 2025), grouped by situation, with the point number for each so you can check the original.
First: is the intersection regulated?
Everything starts here. At a regulated intersection the traffic lights or a traffic controller decide the order. At an unregulated one, the priority signs and the right-hand rule do.
- Regulated (point 89): the order of traffic is set by a traffic controller or traffic lights.
- Unregulated (point 95): there is no traffic light or controller, the light is off, or it shows a flashing yellow. A flashing yellow means you use the signs and priority rules.
At traffic lights
Green does not mean "go without looking". Left turns, filter arrows and trams have their own rules.
- Left turn or U-turn on green (point 90): give way to oncoming traffic going straight or turning right. Trams follow the same rule between themselves.
- Filter arrow lit together with yellow or red (point 91): you may go in the arrow’s direction, but give way to traffic from other directions.
- Trams (point 92): when the signals let a tram and other vehicles move at the same time, the tram has priority whatever its direction — except when the tram itself moves on a filter arrow.
- Clearing the intersection (points 93–94): even when your light turns green, let vehicles that are still crossing finish, and do not block pedestrians who are still on the crossing.
Main road and secondary road
At an unregulated intersection, the priority signs decide who gives way.
- Secondary road (point 96): give way to every vehicle on the main road, whichever way it is going next.
- Trams at such intersections (point 96): a tram has priority over other vehicles moving on a road of equal rank, in the same or the opposite direction.
- The main road turns at the intersection (point 97): drivers on the main road apply the equal-rank rules to each other. Drivers on the secondary roads do the same among themselves.
- Can’t tell if the road is paved (point 101): at night, in mud or snow, with no priority signs, assume you are on the secondary road.
Related signs

2.1 Priority road

2.2 End of priority road

2.4 Give way

2.5 Stop
Equal-rank intersection: the right-hand rule
No priority signs and roads of equal rank: the right-hand rule applies.
- Right-hand rule (point 98): give way to vehicles approaching from your right. Trams apply the same rule to each other.
- Trams (points 98 and 100): at an equal-rank or unregulated intersection, a tram has priority over other vehicles whatever its direction.
- Left turn or U-turn (point 99): give way to oncoming traffic on the equal-rank road going straight or turning right.
Related signs

1.6 Intersection of equal-priority roads
Roundabouts
At a roundabout marked with sign 4.3, the right-hand rule does not apply when you enter.
- Entering (point 98.1): give way to the vehicles already moving around the roundabout.
Related signs

4.3 Roundabout
Rules that apply at every intersection
These apply at any intersection, regulated or not.
- Approach (point 86.1): slow down enough to be able to stop and let through anyone who has priority.
- Turning (point 87): when leaving the intersection after a turn, do not obstruct pedestrians crossing and give way to cyclists on a cycle path.
- Gridlock (point 88): do not enter the intersection if a jam ahead would make you stop and block crossing traffic.
Plain-language summary, not an official translation. The official Armenian text on arlis.am prevails; switch to ՀԱՅ to read the exact wording of every point.
Reading a rule is one thing; seeing it is another. Varordakan Tester puts these situations in its 3D Drive Simulator (79 levels: equal-rank junctions, main road, traffic lights, traffic controller, trams, emergency vehicles), in 3D video lessons, and in topics 5 and 6 of the official question bank, with an explanation under every question.
Кто кому уступает на перекрёстке в Армении
Обновлено: октябрь 2026
Правила проезда перекрёстков из главы X ПДД Армении (действуют с 1 октября 2025 года), сгруппированные по ситуациям, с номером пункта, чтобы вы могли проверить оригинал.
Сначала: регулируемый ли перекрёсток?
С этого всё начинается. На регулируемом перекрёстке очерёдность определяют светофор или регулировщик, на нерегулируемом — знаки приоритета и правило правой руки.
- Регулируемый (пункт 89): очерёдность движения определяют сигналы регулировщика или светофора.
- Нерегулируемый (пункт 95): нет светофора или регулировщика, светофор не работает или мигает жёлтым. Мигающий жёлтый — значит, действуют знаки и правила приоритета.
На перекрёстке со светофором
Зелёный не значит «езжай не глядя». Для левого поворота, дополнительной секции и трамвая есть свои правила.
- Левый поворот или разворот на зелёный (пункт 90): уступите встречным, едущим прямо или направо. Трамваи между собой следуют тому же правилу.
- Дополнительная секция вместе с жёлтым или красным (пункт 91): можно ехать по стрелке, но уступив транспорту с других направлений.
- Трамвай (пункт 92): если сигналы разрешают одновременное движение трамвая и безрельсового транспорта, преимущество у трамвая независимо от направления — кроме случая, когда сам трамвай едет по стрелке дополнительной секции.
- Освобождение перекрёстка (пункты 93–94): даже при включившемся зелёном дайте закончить проезд тем, кто ещё пересекает перекрёсток, и не мешайте пешеходам, которые заканчивают переход.
Главная и второстепенная дорога
На нерегулируемом перекрёстке очерёдность определяют знаки приоритета.
- Второстепенная дорога (пункт 96): уступите всем, кто едет по главной, независимо от дальнейшего направления их движения.
- Трамвай на таких перекрёстках (пункт 96): имеет преимущество перед безрельсовым транспортом, едущим по равнозначной дороге в попутном или встречном направлении.
- Главная дорога меняет направление (пункт 97): водители на главной руководствуются между собой правилами равнозначного перекрёстка. Так же и водители на второстепенных дорогах.
- Не видно, есть ли покрытие (пункт 101): ночью, в грязь или снег, без знаков приоритета считайте, что вы на второстепенной дороге.
Связанные знаки

2.1 Главная дорога

2.2 Конец главной дороги

2.4 Уступите дорогу

2.5 Движение без остановки запрещено
Равнозначный перекрёсток: правило правой руки
Нет знаков приоритета, дороги равнозначные — действует правило правой руки.
- Правило правой руки (пункт 98): уступите тем, кто приближается справа. Трамваи между собой следуют тому же правилу.
- Трамвай (пункты 98 и 100): на равнозначном и нерегулируемом перекрёстке трамвай имеет преимущество перед безрельсовым транспортом независимо от направления.
- Левый поворот или разворот (пункт 99): уступите встречным по равнозначной дороге, едущим прямо или направо.
Связанные знаки

1.6 Пересечение равнозначных дорог
Круговое движение
На перекрёстке с круговым движением, обозначенном знаком 4.3, правило правой руки при въезде не действует.
- Въезд (пункт 98.1): уступите тем, кто уже движется по кругу.
Связанные знаки

4.3 Круговое движение
Правила для любого перекрёстка
Эти пункты действуют на любом перекрёстке — регулируемом или нет.
- Подъезд (пункт 86.1): выберите скорость, позволяющую остановиться и пропустить тех, у кого есть преимущество.
- Поворот (пункт 87): выезжая с перекрёстка после поворота, не мешайте пешеходам и уступите велосипедистам на велодорожке.
- Затор (пункт 88): не въезжайте на перекрёсток, если затор впереди заставит вас остановиться и помешать поперечному движению.
Пересказ простыми словами, не официальный перевод. Действует официальный армянский текст на arlis.am; переключитесь на ՀԱՅ, чтобы прочитать точную формулировку каждого пункта.
Прочитать правило — одно, увидеть — другое. В Varordakan Tester эти ситуации есть в 3D-тренажёре (79 уровней: равнозначные перекрёстки, главная дорога, светофоры, регулировщик, трамваи, спецтранспорт), в 3D-видеоуроках и в темах 5 и 6 официального банка вопросов — с объяснением к каждому вопросу.