Վարորդական քննության թեստեր 2026 — պատասխաններով և բացատրություններով
Թարմացված է՝ 2026-10-13 · 2026 թ. հոկտեմբերի 2-ի պաշտոնական հարցաշար
ՀՀ Ճանապարհային ոստիկանության 2026 թ. հոկտեմբերի 2-ի պաշտոնական հարցաշարը՝ 1,050 հարց ABC կարգի և 1,380 հարց D/T կարգի համար, բաժանված 20 հարցանոց 55-ական թեստի։ Ամեն հարցի տակ ճիշտ պատասխանն է և բացատրությունը՝ ՃԵԿ-ի կոնկրետ կետով և նշաններով։ Իրական քննությունը 20 հարց է, 30 րոպե, անցողիկ շեմը՝ 18 ճիշտ պատասխան։
ABC կարգ (թեթև մարդատար, մոտոցիկլ, բեռնատար)
D/T կարգ (ավտոբուս, տրոլեյբուս)
Թեմաներ
- Թեմա 1. Մանևրում, դասավորվածություն երթևեկելի մասում, երթևեկության առավելություն
- Թեմա 2. ՀՀ օրենք «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»
- Թեմա 3. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունները և պայմանները
- Թեմա 4. Ճանապարհային նշաններ և ճանապարհային գծանշումներ
- Թեմա 5. Խաչմերուկով երթևեկություն (նշաններով, առանց նշանների)
- Թեմա 6. Խաչմերուկով երթևեկություն (կարգավորող, լուսացույց)
- Թեմա 7. Ճանապարհային գծանշում, կանգառ, կայանում
- Թեմա 8. Արագություն, քարշակում, մարդկանց և բեռների փոխադրում
- Թեմա 9. Նախազգուշացնող ազդանշաններ, հատուկ ազդանշաններ, վազանց
- Թեմա 10. Երթևեկության մասնակիցների կյանքի անվտանգության և պատահարների դեպքում առաջին օգնության և ինքնօգնության քայլերի վերաբերյալ
Ճանապարհային նշաններ · Ճանապարհային գծանշումներ
Ճանապարհային նշաններ · Ճանապարհային գծանշումներ
FAQ
Քանի՞ հարց է վարորդական տեսական քննությունը Հայաստանում։
Քննական թեստը 20 հարց է, որը լրացնելու համար տրվում է 30 րոպե։ Թույլատրվում է առավելագույնը 2 սխալ, այսինքն՝ անցողիկ շեմը 18 ճիշտ պատասխանն է։
Ո՞ր հարցաշարից են այս թեստերը։
ՀՀ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից, որը վերահրատարակվել է 2026 թ. հոկտեմբերի 2-ին՝ 1,050 հարց ABC կարգի և 1,380 հարց D/T կարգի համար, վերագծված պաշտոնական նկարներով։
Ինչո՞վ են տարբերվում ABC և D/T թեստերը։
2026 թ. սեպտեմբերի 1-ից քննական հարցերը խմբավորված են ըստ կարգերի։ ABC-ն թեթև մարդատար, մոտոցիկլ և բեռնատար վարորդների համար է, D/T-ն՝ ավտոբուսի և տրոլեյբուսի։ 843 հարց ընդհանուր է երկու կարգերի համար։
Կարելի՞ է այս թեստերը լուծել առանց պատասխանները տեսնելու։
Այո՝ Varordakan Tester հավելվածում (Android և iOS, անվճար)․ նույն 110 թեստը, քննության սիմուլյացիա ժամաչափով, սխալների ցուցակ, 3D սիմուլյատոր, տեսադասեր և AI օգնական։
Լուծիր թեստը հավելվածում
Varordakan Tester-ում նույն թեստերը լուծվում են առանց պատասխանները տեսնելու, սխալներն ավտոմատ հավաքվում են, կա քննության սիմուլյացիա (20 հարց, 30 րոպե, անցողիկ շեմ՝ 18), 3D խաչմերուկների սիմուլյատոր, տեսադասեր և AI օգնական, որը մեջբերում է ՃԵԿ-ի կետը։ Անվճար։
Աղբյուրներ․ հարցերը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից (roadpolice.am, 2026 թ. հոկտեմբերի 2-ի խմբագրություն), կանոնների կետերը՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններից (arlis.am)։ Varordakan Tester-ը անկախ կրթական հավելված է և կապ չունի ՀՀ ոստիկանության հետ։
Բացատրությունները՝ © 2026 Սուրեն Գալոյան, բոլոր իրավունքները պաշտպանված են․ արտատպումն առանց թույլտվության արգելվում է։ Հարցերը և նկարները՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից։