Ճանապարհային նշաններ › Թելադրող նշաններ
Թելադրող նշաններ՝ 17 նշան նկարով և բացատրությամբ
Թարմացված է՝ 2026-11-14 · 2026 թ. նոյեմբերի 6-ի պաշտոնական հարցաշար
ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների թելադրող նշաններ՝ 17 նշան, ամեն մեկը նկարով, համարով, պաշտոնական անվանումով և նշանակությամբ։
4.1.1 «Երթևեկությունն ուղիղ».
4.1.2 «Երթևեկությունը դեպի աջ».
4.1.3 «Երթևեկությունը դեպի ձախ».
4.1.4 «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ».
4.1.5 «Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ».
4.1.6 «Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ». թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով:
4.2.1 «Արգելքի շրջանցումն աջից».
4.2.2 «Արգելքի շրջանցումը ձախից». շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից.
4.2.3 «Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից». շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից.
4.3 «Շրջանաձև երթևեկություն». երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ.
4.4 «Հեծանվային արահետ». թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով: Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները.
4.5 «Հետիոտնային արահետ». թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը.
4.6 «Նվազագույն արագության սահմանափակում». թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ.
4.7 «Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
4.8.1 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ` 4.8.1`ուղիղ, 4.8.2` դեպի աջ, 4.8.3` դեպի ձախ.
4.8.2 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ` 4.8.1`ուղիղ, 4.8.2` դեպի աջ, 4.8.3` դեպի ձախ.
4.8.3 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն». «Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ` 4.8.1`ուղիղ, 4.8.2` դեպի աջ, 4.8.3` դեպի ձախ.
Նշանների խմբեր
Նախազգուշացնող նշաններ · Առավելության նշաններ · Արգելող նշաններ · Հատուկ թելադրանքի նշաններ · Տեղեկատվության նշաններ · Սպասարկման նշաններ · Լրացուցիչ տեղեկատվության նշաններ · Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Լուծիր թեստը հավելվածում
Varordakan Tester-ում նույն թեստերը լուծվում են առանց պատասխանները տեսնելու, սխալներն ավտոմատ հավաքվում են, կա քննության սիմուլյացիա (20 հարց, 30 րոպե, անցողիկ շեմ՝ 18), 3D խաչմերուկների սիմուլյատոր, տեսադասեր և AI օգնական, որը մեջբերում է ՃԵԿ-ի կետը։ Անվճար։
Աղբյուրներ․ հարցերը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից (roadpolice.am, 2026 թ. նոյեմբերի 6-ի խմբագրություն), կանոնների կետերը՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններից (arlis.am)։ Varordakan Tester-ը անկախ կրթական հավելված է և կապ չունի ՀՀ ոստիկանության հետ։
Բացատրությունները՝ © 2026 Varordakan Tester, բոլոր իրավունքները պաշտպանված են․ արտատպումն առանց թույլտվության արգելվում է։ Հարցերը և նկարները՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից։