Ճանապարհային նշաններ › Արգելող նշաններ
Արգելող նշաններ՝ 36 նշան նկարով և բացատրությամբ
Թարմացված է՝ 2026-11-14 · 2026 թ. նոյեմբերի 6-ի պաշտոնական հարցաշար
ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների արգելող նշաններ՝ 36 նշան, ամեն մեկը նկարով, համարով, պաշտոնական անվանումով և նշանակությամբ։
3.1 «Մուտքն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.
3.2 «Երթևեկությունն արգելվում է». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
3.3 «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է».
3.4 «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է». արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
3.5 «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է».
3.6 «Տրակտորների երթևեկությունն արգելվում է». արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
3.7 «Կցորդով երթևեկությունն արգելվում է». արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.
3.8 «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է». արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.
3.9 «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է». արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.
3.10 «Հետիոտների տեղաշարժն արգելվում է».
3.11 «Զանգվածի սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.
3.12 «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.
3.13 «Բարձրության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.14 «Լայնության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.15 «Երկարության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
3.16 «Նվազագույն միջտարածության սահմանափակում». արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.
3.17.1 «Մաքսային կետ». արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.
3.17.2 «Վտանգ». արգելվում էբոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.
3.17.3 «Հսկիչ կետ». արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.
3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է».
3.18.2 «Ձախ շրջադարձն արգելվում է».
3.19 «Հետադարձն արգելվում է».
3.20 «Վազանցն արգելվում է». արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.
3.21 «Վազանցի արգելման գոտու վերջ».
3.22 «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է». բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է` բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների.
3.23 «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ».
3.24 «Առավելագույն արագության սահմանափակում». արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.
3.25 «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
3.26 «Ձայնային ազդանշան տալն արգելվում է». արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.
3.27 «Կանգառն արգելվում է». արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.
3.28 «Կայանելն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.
3.29 «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին».
3.30 «Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին». 3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում.
3.31 «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ». նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.
3.32 «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.
3.33 «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի).
Նշանների խմբեր
Նախազգուշացնող նշաններ · Առավելության նշաններ · Թելադրող նշաններ · Հատուկ թելադրանքի նշաններ · Տեղեկատվության նշաններ · Սպասարկման նշաններ · Լրացուցիչ տեղեկատվության նշաններ · Տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններ
Լուծիր թեստը հավելվածում
Varordakan Tester-ում նույն թեստերը լուծվում են առանց պատասխանները տեսնելու, սխալներն ավտոմատ հավաքվում են, կա քննության սիմուլյացիա (20 հարց, 30 րոպե, անցողիկ շեմ՝ 18), 3D խաչմերուկների սիմուլյատոր, տեսադասեր և AI օգնական, որը մեջբերում է ՃԵԿ-ի կետը։ Անվճար։
Աղբյուրներ․ հարցերը՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից (roadpolice.am, 2026 թ. նոյեմբերի 6-ի խմբագրություն), կանոնների կետերը՝ ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններից (arlis.am)։ Varordakan Tester-ը անկախ կրթական հավելված է և կապ չունի ՀՀ ոստիկանության հետ։
Բացատրությունները՝ © 2026 Varordakan Tester, բոլոր իրավունքները պաշտպանված են․ արտատպումն առանց թույլտվության արգելվում է։ Հարցերը և նկարները՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պաշտոնական հարցաշարից։